19 03 2021

Խոստանում եմ երեկոյան մտածել Ձեր ասածների մասին․ Վլադիմիր Վարդանյանը՝ Անի Սամսոնյանին



Այս նախագծով դուք փորձ եք անում ԲԴԽ-ին օժտել լիազորություններով՝ միջամտելու դատարանների և դատավորների աշխատանքին։ Ընդ որում, դուք այդ լիազորությունները տալիս եք Բարձրագույն դատական խորհրդին՝ ամբողջ նախագծով իրավական անորոշ ձևակերպումներով, որը ԲԴԽ-ին հնարավորություն է տալու հայեցողաբար վերաբերվել դատական համակարգի և դատավորների աշխատանքին: ԱԺ արտահերթ  նիստում դիմելով իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։

Պատգամավորը հետաքրքրվեց, թե նախագիծն իրականում մասնագիտական քննարկումների արդյո՞ւնք է, որը հետևանք է դառնալու դատարանների համար, թե՞ քաղաքական որոշում ունեն, որ պետք է կատարեն։

Ի պատասախան պատգամավորի հարցին՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ մինչև ներկայացված փոփոխությունները կարգապահական պատասխանատվության հարց կարող էր բարձրացնել արդարադատության նախարարությունը և դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերով հանձնաժողովը։

«Մեկն, ըստ էության, կորպորատիվ շահերից ելնելով, փորձում էր ոչ բոլոր հարցերն ուղարկել ԲԴԽ, իսկ նախարարության կողմից այդ գործառույթների կիրառումը համարվում էր միջամտություն։ Հիմա առաջարկում ենք, որ քաղաքացին, ում նկատմամբ տեղի է ունեցել կարգապահական խախտում, դիմի ԲԴԽ-ին»,- ներկայացրեց պատգավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ