Այսօր մոռացել ենք Արցախի մասին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Եվ երբ իշխանության առանձին ներկայացուցիչներ խոսում են այն մասին, որ դա կեղծ է, ես ձեզ ասում եմ՝ մի՞թե այս խորհրդարանում մենք քննարկել ենք Արցախի կարգավիճակի հարցը։ Այստեղ արդյոք խոսվե՞լ է դեօկուպացիայի հարցի մասին։ Խոսվե՞լ է արդյոք, որ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում այսօր պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանները ոչնչացվում են։ Ոչ, չի խոսվել, իսկ սահմանների մասին նույնիսկ լռում եմ։ Այստեղ չի խոսվում նաև Սյունիքի սահմանների մասին, ուր մնաց Արցախի սահմանների մասին խոսեք»,- հայտարարեց Աննա Գրիգորյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը