Իշխանությունն առաջիկայում պատրաստվում է գնալ արտահերթ ընտրությունների և կարծում եմ՝ մեկ-երկու օրում որոշում կհրապարակվի: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
Նախարարի խոսքով՝ իրենց գնահատմամբ երկրում քաղաքական ճգնաժամը պետք է հանգուցալուծել արտահերթ ընտրություններով. «Մենք քաղաքական պրոցեսները բացառապես սահմանադրական ճանապարհով հանգուցալուծելը տեսնում ենք միայն ընտրական ճանապարհով: Հայտարարել ենք, որ գնալու են քընտրությունների, իսկ մեկ-երկու օրից արդեն հստակ ժամկետների մասին կխոսենք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը