18 03 2021

Կապիտուլյանտները պետք է հեռանան, այլ տարբերակ չկա. Սերժ Սարգսյան



Երկու տարի առաջ թխվեց, կարվեց մի քրեական գործ, որի շրջանակներում ինձ մի անհեթեթ մեղադրանք առաջադրվեց և գործն ուղարկվեց դատարան: Այս մասին մարտի 18-ին դատարանի շենքի դիմաց իր աջակիցների առջև ելույթ ունենալիս նշեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավարն Սերժ Սարգսյանը: «Ես հենց այստեղ ասացի, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ոմանք չհասկացանա, թե ինչու չեմ խոսում դիզելի գործի մասին, այլ խոսում եմ ազգային հարցի մասին, ոմանք էլ փորձեցին հեգնել, բայց մենք ձեզ հետ միասին տեսնում և կանխատեսում էինք, թե ինչի համար էին այս հետապնդումներն ու ապօրինությունները, դրանք ոչ միայն իմ նկատմամբ էին, այլ կային շատ ճչացող ապօրինություններ»,-ասաց Սերժ Սարգսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ