Այն օրը, երբ Հայրենիքի փրկության շարժումը որոշի հաղթահարել ոստիկանական շղթան, ինքը պարտադիր կհաղթահարի։ Այս մասին ԱԳՆ-ի մոտ լրագրողների հետ զրուցյում ասաց ՀՀԿ երիտթևի նախագահ Հայկ Մամիջանյանը։
«Մենք խոստացել ենք, որ գերագույն գլխավոր դավաճանը օր ու արև չի ունենալու ՀՀ-ում»,-ասաց Մամիջանյանը։
Հարցին՝ Ցուցարարների թիվը փոքր չէ՞ ոստիկանական պատը ճեղքելու և առաջ գնալու համար, Մամիջանյանը պատասխանեց։
«Սա փոքր ակցիա է, լինում են և՛ 40 հազարանոց հանրահավաքներ, և՛ փոքր ակցիաներ... Բայց ես ասե՞լ եմ, որ ոստիկանական պատ ենք ճեղքելու»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը