«Պլան Ա-ն իր մեջ ենթադրում էր, որ համաժողովրդական ցասումով մենք կկարողանանք հենարանները ջարդել, որի վրա կանգնած է Նիկոլ Փաշինյանը: Դուք տեսնում եք, որ շատ հենարաններ արդեն ջարդվել են՝ բանակը շատ հստակ իր կարծիքն արտահայտեց: Ճիշտ է, երկրի նախագահի անվճռականության, կամ չգիտեմ, թե ինչ պատճառով նա չհետևեց օրենքներին, և մենք ունեցանք պրոբլեմ ԳՇ պետի հետ, բայց մենք պրոբլեմ չունեցանք բանակի հետ: Բանակը հստակ ձևակերպեց, որ ինքը մնում է նույն կարծիքին, ինչ որ փետրվարի 25-ին էր»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը