Լիբանանի կառավարությունը կարողացավ իր քաղաքացուն գերությունից ազատել։ Այստեղ կարող ենք ֆիքսել փաստ, որ գերությունից ազատ արձակելը հնարավոր է, բայց պատերազմից 4 ամիս անց մեր գերիների ընհանուր թվի մասին չգիտենք։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց քաղաքական հոգեբան Միհրդատ Մադաթյանը։
«Ասել, որ այդ ինֆորմացիան չկա, ես վստահ եմ, որ սուտ է։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանին և իր իշխանությանը ձեռնտու չէ մեր գերիների վերադարձը»,-ասաց Մադաթյանը։
Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ հենց պատերազմի սկզբից էլ հստակ զոհերի քանակ և գերիների քանակ չեն հայտարարել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը և իր թիմի շուրջ բունտ չհասունանա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը