Նիկոլ Փաշինյանը ատում է Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչպես Տեր-Պետրոսյանն է ատում Փաշինյանին և այդ հայտարարություններում դա արտացոլվում է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։
«Միգուցե Նիկոլ Փաշինյանի քաղաքական ծնունդի առումով Տեր-Պետրոսյանը դեր ունի, սակայն Փաշինյանը նրա հոգեզավակը չէ»,- ասաց Սամսոնյանը։
Նրա խոսքով, ստեղծված իրավիճակի հանգուցալուծման միակ ճանապարհը արտահերթ ընտրություններն են․ «Եթե դա չլինի, Հայաստանը ուշքի չի գալու, բայց եթե Փաշինյանի կողմից կազմակերպվող ընտրությունների մասին ենք խոսում, չենք կարող խոսել լեգիտիմի մասին»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը