Մենք հիմա հայրենիքն ենք փրկում, հասարակությունը պետք է ամբողջովին ոտքի կանգնի։ Այս մասին Երևանի Բաղրամյան պողոտայում հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց օպերային երգչուհի Աննա Պողոսյանը։
Ըստ նրա, մարդիկ ոչ թե անտարբեր են, այլ շատերը ծանր հոգեվիճակի մեջ են, դրա համար գուցե չեն գալիս այստեղ։ Նա նշեց, որ կան մարդիկ, որոնք չեն գալիս ցույցերի, բայց դա չի նշանակում, որ անտարբեր են։
«Ես կարծում եմ, որ հիմա անելիքներ ունեն ուժայինները, ոչ թե մշակութային գործիչները, քանի որ մշակութային գործիչները պայքարում են այնպես ինչպես կարողանում են»,–ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը