Մեր ազգը պառակտված է երեք մասի և մենք ունենք բավականին դժվար իրավիճակ, երբ հայը հայի դեմ է և դա մեր ամենածանր վիճակն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում Բաղրամյան պողոտայում ասաց հոգեբան Իրինա Ծատուրյանը։
«Մենք պետք է հասկանանք՝ ինչպես պետք է կողմնորոշվենք։ Մի մասը իշխանությա համակիրն է, մի մասը ընդդիմության, երրորդն էլ՝ նեյտրալ, որը գնալով շատանում է»,-ասաց հոգեբանը։
Հարցին՝ ինչ հոգեբանակն վիճակում է այս պահին գտնվում հասարակությունը, Ծատուրյանը պատասխանեց․ «Եթե մենք գնանք սրճարաններ կտեսնենք լեփ-լեցուն է, շատերը դա քննադատում են, բայց դա փախուստ է ստեղծված իրականությունից»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը