Մենք շարունակելու ենք փակ պահել ԱԺ մուտքերը, այնքան ժամանակ քանի դեռ քաղաքական մեծամասնությունը գերագույն գլխավոր դավաճանի հրաժարականի պահանջ չի ներկայացրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում նշել է «Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:
Նա տեղեկացրեց, որ ողջ գիշեր քաղաքացիները արգելափակած են պահել խորհրդարանի շենքի մուտքերը, գիշերը Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում անցել է խաղաղ, առանց միջադեպերի: Այսօր ևս ողջ օրվա ընթացքում Բաղրամյան և Դեմիրճյան փողոցները փակ են լինելու:
«ԱԺ-ն կբացվի այն ժամանակ, երբ քաղաքական մեծամասնությունը կգա խորհրդարան գերագույն գլխավոր դավաճանի հրաժարականի օրակարգով: Մենք պինդ ենք, ամուր ենք, անկոտրում ենք: հոգնել չկա, հետքայլ չկա, մինչեւ վերջ գնալու ենք»,-ասաց Սաղաթելյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը