12 06 2024

ԱԺ-ում Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ստուգում են աթոռները. սեղաններից հավաքել են շշերը



 Հայաստանի ԱԺ նիստերի դահլիճում անվտանգային խիստ միջոցներ են ձեռնարկում, հավաքել են ջրի շշերը: news.am-ը գրում է, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները աթոռներն են ստուգում, անգամ լրագրողներին մինչև նիստի սկիզբը թույլ չեն տալիս իրենց հատկացված օթյակում նստել:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում տեղի է ունենալու կռավարության հետ հարցուպատասխան, ներկա է լինելու Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք նաև՝ Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ այսօր կարևոր անելիք ունեն և խնդրել է քաղաքացիներին ժամը 15։00-ին լինել Բաղրամյան պողոտայում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ