09 03 2021

Ցանկացած անձ, որն այսօր զբաղեցնում է պաշտոն, առաջնորդվում է բացառպես սեփական շահով․ Ռոբերտ Հայրապետյան



Հարգելի Արմեն Սարգսյան, եթե դուք գտնում եք, որ այս կառավարությունը լեգիտիմ չէ, ունակ չէ, այդ կառավարության կողմից Ձեզ ուղղված ցանկացած գրություն, դիմում, միջնորդություն Ձեզ համար պետք է քննության առարկա ընդհանրապես չդառնա, որովհետև դուք արդեն պաշտոնական հայտարարությամբ մերժել եք այդ կառավարության  լեգիտիմությունը։ Բաղարմայն պողոտայում Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։

«Միգուցե ձևական առողջական խնդիրների արդյունքում տնային այցերի շրջանակներում որոշակի ընդունելություններ կարողացել են ազդեցություն ունենալ հեշտ կառավարելի նախագահի ուղեղի վրա, բայց մի բան հստակ է․ անգամ եթե Արմեն Սարգսյանը գիտեր հրամանագիրը հակասահմանադրական է, բայց հայտարարություն է տարածել չստորագրելու վերաբերյալ համոզված լինելով, որ չստորագրելու արդյունքում մտնում է ուժի մեջ, այսինքն լռությամբ ընդունված վարչական ակտ է դառնում։ Արմեն Սարգսյանը անգործությամբ նպաստել է հակասահամնադրական գործողության իրականացմանը և դրա համար պետք է ստանա համապատասխան իրավական պատիժ»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ