06 03 2021

Ադրբեջանը չի կարող պատերազմի դեպքում հասնել նպատակին․ Վաղարշակ Հարությունյանի 4 ելույթները՝ պատերազմից առաջ



 

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեսանյութ ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի՝ վերջին երկու տարում արած մի քանի հայտարարություններից ու գրել է․ «Մենք պատերազմը նաև պարտվել ենք, որ հակաօդային պաշտպանություն չենք ունեցել։ Արցախի օդը եղել է բաց։

Մեր տղաները թուրքական բայրաքթարների մսաղացի տակ են ընկել, որովհետեւ Նիկոլը հակաօդային պաշտպանության համակարգ գնելու փոխարեն նախընտրել է իր սելֆիների համար խաղալիք ՍՈւ-եր գնել։

Էս մարդը, որ խոսում է ու ասում է, որ մենք հզոր ու

անխոցելի հակաօդային պաշտպանության համակարգ ունենք և Ադրբեջանն ում շունն է, որ պատերազմում մեզ հաղթի, այսօր ՀՀ պաշտպանության նախարարն է»։

Մասնավորապես, Վաղարշակ Հարությունյանը 2019թ․ մարտի 26-ին հայտարարում էր, որ չի կարող Ադրբեջանը սկսել լայնածավալ պատերազմ և հասնել իր նպատակին։  Նույն հարցազղրույցում ասում է․ «Մենք ունենք հզոր հակաօդային պաշտպանություն, որը լավագույնն է տարածաշրջայնում»։

2020թ․ հոունվարի 28-ին ասում է․ «Մեր բանակի մարտունակությունը, մեր բանակի հզոր լինելը կանխում է պատերազմը։ Վերջին ժամանակահատվածում հայկաօդային պաշտպանության նոր զենք է ձեռք բերվել։ Ձեռք են բերվել լրջագույն զինատեսակներ։ Դա հստակ թույլ չի տալիս, որ Ադրբեջանի օդուժը կարողանա գործել էֆեկտիվ՝ պատերազմի սկսման դեպքում»։

2020թ․ հուլիսի 16-ին ասում է․ «Եթե Ադրբեջանը փորձի սկսել պատերազմ, ապա պարտվելու է, որովհետև մենք ունենք այնպիսի միջոցներ, որն ի վիճակի է ոչնչացնել Ադրբեջանի ողջ տնտեսական ներուժը»։

Իսկ 2020թ․ դեկտեմբերի 20-ին, արդեն, ասում էր, պետք է ուշադիր լինել և եթե ունենան խնդիրներ, ասենք՝ գերի ընկնեն, զանգեն ԱԱԾ թեժ գծին։

Ուշագրավ է, որ այսօր, արդեն, իշխանության ներկայացուցիչները խոսում են 30 տարի բանակ չունենալու մասին, այնինչ, հենց իրենց պաշտպանության նախարարը միշտ փառաբանել է բանակը, այն էլ՝ 2018-ից հետո։

Վաղարշակ Հարությունյանի ելույթները կարճ՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ