«Խնդիրն այն է, որ երեկվա դրությամբ իշխանությունները չհայտարարեցին, որ նրանք համարում են իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանի լիազորությունները դադարեցված: Սա նշանակում է, որ ոչ միայն մինչև մարտի 8-ը, այլևս դրանից հետո, երբ որ մուտք կլինի համապատասխան դիմումը, մենք կունենանք ԳՇ պետ Օնիկ Գասպարյան:
Փաստն այն է, որ մենք ունենք 5 տարի ժամկետով նշանակված անձ, և ես կարող եմ ասել, որ ուղղակի չեմ պատկերացնում՝ ինչ տարբերակ պետք է լինի, որ իրավունքին հակառակ գնալով, 5 տարի ժամկետով նշանակված պաշտոնատար անձի լիազորությունները դադարեցվեն»,- հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը