Այս օրերին սպասում էինք նախագահի կարևոր որոշմանը և այն որոշումը, որ կայացվեց, դեռ կիսատ էր, հույս ունենք, որ առաջիկա օրերին նախագահը հստակ դիրքորոշում, կեցվածք կունենա երկրում ստեղծված իրավիճակի շուրջ և շատ կոնկրետ կդիմի ՍԴ։ Մեր այս պահանջը շարունակում է մնալ ուժի մեջ․ այս մասին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա դիմեց նաև երիտասարդներին՝ կոչ անելով միանալ պայքարին։
«Դուք 2018-ին դուրս եկաք փողոց, կատարեցիք իշխանափոխություն՝ նպատակ ունենալով ունենալ ավելի լավ, ավելի հզոր ու պաշտպանված Հայաստան, որտեղ դուք կապրեիք արժանապատիվ, որտեղ կունենայիք լավ կրթություն, արժանապատիվ աշխատանք։ Դուք չէիք պայքարում, որ մի խումբ մարդկանց բերեիք իշխանություն, որպեսզի նրանք ստանան պարգևավճար և ձեր հարազատներին տանեին պատերազմի, կոտորածի, ձեր հայրենիքի մի մասը զիջեին թուրքերին։ Դուք խաբվել եք, խաբվել ենք բոլորս, բոլոր նրանք, ովքեր հավատացել են սրանց, դուք մեղավոր չեք, Նիկոլը խաբել է բոլորին, բայց հիմա այդ սխալն ուղղելու ժամանական է, ժամանակն է, որ գաք այս հրապարակ և ուղղեք այն սխալը, որ տեղի է ունեցել»,-ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը