NEWS.am-ը գրում է․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը վայր կդնի մանդատը. նա վարչապետի որոշմամբ նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ։
NEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ իր՝ պատգամավորական գործունեության ժամանակ էլ հիմնական գործունեության ոլորտը մեդիան է եղել.
«Չեմ կարող միաժամանակ պատգամավոր լինել, ավտոմատ վայր եմ դնելու մանդատս։ Ես ինձ տեսնում եմ ավելի շատ մեդիաոլորտում աշխատելիս։ Կար հնարավորություն մրցույթին մասնակցելու, մասնակցեցի մրցույթին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը