Գլխավոր շտաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված հայ գեներալներն իրենց չափազանց զուսպ են պահում։ Նման կարծիք, ինչպես նշում է Sputnik Армения-ն, ռուսական հեղինակավոր ԶԼՄ-ների համար կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Պետք չէ վախենալ «ռազմական հեղաշրջում» բառակապակցությունից։ Պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ ռազմական հեղաշրջումը թույլ է տվել պահպանել պետականությունը և ապահովել տնտեսության զարգացումը», - նշել է երկրորդ նախագահը՝ որպես օրինակ նշելով նախորդ դարի 60-ական թվականների Հարավային Կորեայում տեղի ունեցածը, կամ Եգիպտոսի` մեր օրերում կատարվածը: Քոչարյանն ընդգծել է, թե չէր ցանկանա, որ իր խոսքերն ընկալվեն որպես ինչ-որ մեկին որևէ տեղ ներքաշելու փորձ: Իր կարծիքը, ինչպես նշել է նա, զուտ վերլուծական հիմնավորում է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը