Նոյեմբերի 9-ին չի ավարտվել մեր պարտությունը, և ոչ էլ պատերազմն է սկսվել սեպտեմբերի 27-ին։ Այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարեց ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը։
«Սեպտեմբերի 27-ից էլ առաջ՝ 2018 թվականի ապրիլին, մենք, ցավոք սրտի, ունեցանք մեր պարտությունը, երբ հավատացինք մանիպուլյացիաներին, դավադրություներին, մեր անցայլը մերժողին ու այդ ողբերգությունն, ըստ էության, այսօր շարունակվում է», - ասաց նա։
Լիլիթ Գալստյանի խոսքով՝ առաջին բանը, որ այս իշխանությունն արել է, պարգևավճարներ էին, ինչն արվեց ժողովրդից թաքուն։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը