ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ բացահայտվել է թմրանյութի տեղափոխման՝ ամբողջ տարածաշրջանում բնույթով աննախադեպ դեպք։ Բացահայտվել է 365 կիլոգրամ կշռող հերոին՝ 45 մլն ԱՄՆ դոլար շուկայական արժեքով։ Խմորիչի փաթեթավորմամբ հերոինն Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի տարածքով նախատեսված էր տեղափոխել Արևմտյան Եվրոպա:
Հիշեցնենք, 2018թ․ հոկտեմբերի 16-ին, երբ Նիկոլ Փաշինյանը նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին նշանակեց Սյունիքի մարզպետ, Փաշինյանը ուղիղ եթեր մտավ ու հայտարարեց, որ Սյունիքը նարկոթրաֆիկի կենտրոն է և պետք է այդ նշանակմամբ կոտրի նարկոտրաֆիկի ողնաշարը։
Հիմա, երբ ՊԵԿ-ը հայտարարում է, որ աննախադեպ բան է բացահայտվել, կարո՞ղ ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի օրոք Սյունիքը դարձել է նարկոթրաֆիկի տարանցիկ աննախադեպ ու բացառիկ կենտրոնի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը