03 03 2021

Փաշինյանին աջակցող ցուցարարները Սասուն են․ Politik.am

Փաշինյանին աջակցող ցուցարարները Սասուն են․ Politik.am

Politik.am-ը գրում է․ Մարտի 1-ին տեղի ունեցավ Փաշինյանի հրավիրված հանրահավաքը: Այն որ հանրահավքի մասնակիցների ճնշող մեծամասնությունը հավաքված էին վարչական ռեսուրսի գործադրմամբ այլևս որևէ մեկի համար գաղտնիք չէ: 

Բացի քանակական խայտառակ վիճակից, մարտի 1-ի հանրահավաքը ցույց տվեց նաև Փաշինյանի և իր աջակիցների բովանդակային սնանկությունը: Փաշինյանի աջակիցներից մեկը լրագրողին հավատացնում էր, որ Շուշին հայկական չի.«Շուշին մերը չէր, Սպարապետն էր գրավել իրա տղաներով», մեկ այլ փաշինյանական մեկ այլ ակտիվիստ պատրաստ էր մեռնել, բայց նախկիններին չտեսնի իշխանական աթոռների.«Ավելի լավ է համատարած պատերազ լինի, մեր ու մանուկ, հղի, չբեր կոտորվեն քան նախկինները գան:Մեզ հողերը չեն հետաքրքրում»: Կարևոր է նկատել, որ փաշինյանական գաղափարախոսության կրողների այս խոսքերի հետ համաձայնվում էին իրենց լսող տասնյակ այլ ցուցարարներ:

Պատերազմիպարտությունից  հետո ամենաանհհասկանալի բեմահարթակում Սասուն Միքայելյանին տեսնելն էր: Մարդ ով անգամ մեկ օր մարտի դաշտում չեղավ, չնայած  նախկինում ներկայանում էր, որպես անզիջում սկզբունքների տեր ազատամարտիկ: 

 
 
 

Սասունն իրականում պատռեց իր վերջին դիմակը: Հիմա արդեն ակնհայտ է, որ նա հիշատակված ցուցարարները ոչնչով չեն տարբերվում: Սասունը հայրենիքը հանձնող ցուցարար է, իսկ Փաշինյանին աջակցող ցուցարարները Սասուն են: Սրանով ամեն բան ասված է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ