02 03 2021

Եթե ինչ-որ մարդիկ կային, որ կասկածում էին, իրենց մեծ մասն էլ համոզվեց, որ այս գործը շինծու է. Լևոն Քոչարյան



Ինձ համար ծիծաղելի է այդ արտահայտությունը: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահի որդի՝ Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե մարտի մեկի ֆոնը բացահայտված է:

«Ինքը միշտ ինչ-որ նոր բառեր է հորինում, նոր բաներ է մտցնում փաստացի քողարկելու այն, որ տարիներ շարունակ իրենք ստել են մարդկանց: Մինչև այդ էլ խոստանում էին, որ կգան իշխանության և մի քանի օրվա մեջ կբացահայտենք ամեն ինչ, քանի տարի անցավ, բայց տեսնում ենք, որ եթե ինչ-որ մարդիկ կային, որ կասկածում էին, իրենց մեծ մասն էլ համոզվեց այս գործի շինծու լինելը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ