02 03 2021

2018-ին կոկորդ պատռելով Փաշինյանը վանկարկում էր Մարտի 1-ը բացահայտված է, պարզվում է՝ ոչինչ բացահայտված չէ․ Բադալյան



Շատ դժվար է Նիկոլ Փաշինյանի հակասական մտքերը մեկնաբանել։ Ես հիշում եմ, որ 2018 թվականին հրապարակում կոկորդ պատռելով Փաշինյանը վանկարկում էր Մարտի 1-ը բա-ցա-հայտ-ված է, պարզվում է՝ ոչինչ բացահայտված չէ։ Այս մասին Yereva.Today-ի հետ զրուցյում ասաց Քաղծառայության խորհրդին նախկին նախագահ Մանվել Բադալյանը։

«Ես սկզբում էլ տենում էի՝ ինչ սխեմա է երկրում զարգանում և գոնե այսքանից հետո մարդիկ պետք է հասկանան, որ այս գործը ծրագրի մաս է։ Սա ֆարս է և այս ֆարսը շարունակվում է։ Շուտով կլինի երեք տարի հրապարակում հայտարարություններից հետո և երեք տարին բավականին երկար ժամանակ է հետևություններ անելու համար»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ