02 03 2021

Ցանկացած հանրաքվե և ընտրություն, որն անցկացնելու է Փաշինյանը, լինելու է կեղծված. Նաիրա Զոհրաբյան



«Նույն Նիկոլ Փաշինյանը, որը կիսանախագահական համակարգը համարում էր ձախողված և գտնում էր, որ 21-րդ դարում  առավել կենսունակ և առավել ժողովրդավար է խորհրդարանական համակարգը, հիմա փորձում է տարատեսակ մանիպուլյացիաներով պահել իր իշխանությունը: Ցանկացած միջոցառում՝ կլինի հանրաքվե, ընտրություն, որն անցկացնելու է Նիկոլ Փաշինյանը, իմացե՛ք, որ դա լինելու է կեղծված: Միայն այն, ինչ կազմակերպեց Նիկոլն այս երկու օրերի ընթացքում՝ բռնի ուժով, բերման ենթարկելով, վախեցնելով, կաշառելով մարդկանց երեկ իր կազմակերպած Ալիև փարթի շոուին բերելը վկայում է այն մասին, որ նա ի վիճակի չէ անցկացնել ո՛չ անկախ և ազատ հանրաքվե, ո՛չ անկախ և ազատ ընտրություն»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ