Այսօր, ինչպես տարվա գրեթե բոլոր երեքշաբթիներին, տեղի է ունենալու սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական հերթական նիստը։ Կոչ ենք անում Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին հավաքվել դատարանի մոտ՝ մասնակցելու կայանալիք բողոքի ակցիային։
Հանդիպում ենք 02.03.2021, ժամը 12:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ (հասցե՝ Արշակունյաց պող., 24/1 շենք, Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ)։
Հարգանքով՝
Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը