01 03 2021

Ասացի՝ սա ձեր հացն է, կատարեք այս կետը, հաղթեք, ինձ տարեք, 20 տարի նստեցրեք. կատարե՞լ են․ Սեյրան Օհանյան



Բաղրամյան պողոտայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրված հանրահավաքին լրագրողների հետ զրույցում Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մանրմասներ ներկայացրեց պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից։

«Նիկոլ Փաշինյանին ասել եմ, որ Արցախ եմ եկել ինքնակամ, ոչ ոք ինձ այստեղ չի հրավիրել, ոչ էլ կարող է ինձ հետ ուղարկել։ Ասացի՝ սա ձեր հացն է, կատարեք այս կետը, հաղթեք, ինձ տարեք, 20 տարի նստեցրեք. կատարե՞լ են», — ասաց Սեյրան Օհանյանը։

Պաշտպանության նախկին նախարարն ընդգծեց՝ վարչապետն ասել է, որ կկատարի, սակայն ամեն ինչ շարունակել են ոտքի վրա անել, «դրա համար էլ այս արդյունքին ենք հասել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ