28 02 2021

Տպավորություն է, որ Մարտի 1-ի հանրահավաք է անելու ոչ թե ՀՀ վարչապետը, այլ՝ Թուրքիան․ Բենիամին Մաթևոսյան



Այնպիսի տպավորություն է, որ Երևանում Մարտի 1-ի հանրահավաք է անելու ոչ թե ՀՀ վարչապետի  պաշտոնը զբաղեցնող անձը, այլ՝ Թուրքիան, Անկարան։ Վերջին օրերին ականատես եղանք, որ քաղաքացի Փաշինյանի քայլերին  համահունչ հայտարարություններ են լինում Անկարայից։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

«Հետաքրքիր է, որ երկու օրվա մեջ երեք արձագանք եղավ Թուրքիայից, անգամ ձևակերպումներում իրենք կրկնվում են, ասում են «ժողովրդի իշխանություն»․ շատ վաղուց Նիկոլ Փաշինյանի կողքին չկա ժողովուրդ իր հենարանը մնացել է այն խմբակցությունը, որը նա ղեկավարում է»,- ասաց Մաթևոյսնաը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ