27 02 2021

Եվս մեկ գեներալ է միանում ԳՇ պահանջին․ Hraparak.am

Եվս մեկ գեներալ է միանում ԳՇ պահանջին․ Hraparak.am

Hraparak.am-ը գրում է․ ՀՀ  ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նախկին պետ, պաշտոնաթող գեներալ Արմեն Ղահրամանյանը իր աջակցությունն է հայտնում Զինված ուժերի Գլխավոր շտաբին եւ միանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի  պահանջին: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց պարոն Ղահրամանյանը.

«Միանշանակ աջակցությունս եմ հայտնում: Այն, ինչ ԳՇ պետը եւ հայտարարության տակ ստորագրած սպայակազմը հայտարարել է, միանշանակ ճիշտ է ասել»,- ասաց նա:

 

Հիշեցնենք, որ երկու օր առաջ ԳՇ-ն հայտարարություն տարածեց՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ