27 02 2021

Ե՛վ Վիտալի Բալասանյանը, և՛ Արցախի ազգանվեր հատվածը կանգնած են Հայրենիքի փրկության շարժման և բանակի կողքին. հայտարարություն

Ե՛վ Վիտալի Բալասանյանը, և՛ Արցախի ազգանվեր հատվածը կանգնած են Հայրենիքի փրկության շարժման և բանակի կողքին. հայտարարություն

Երբ դեռևս 2018 թվականին, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը ահազանգում էր, որ Հայաստանում իշխանության են եկել ազգադավ ուժեր և անհրաժեշտ է պայքարել, բոլորը կարծես թերհավատությամբ էին նայում գեներալի խոսքերին: Այս մասին ասված է Արցախի «Արդարություն» կուսակցության տարածած հայտարարության մեջ:

«Սակայն ազգադավ ուժերը, շատ լավ հասկանալով, թե ինչի մասին է ահազանգում Վ. Բալասանյանը, փորձում էին ամեն կերպ մեկուսացնել նրան: Պատահական չէ, որ այդ օրերին անօրեն հեռացրին նրան Արցախի Հանրապետության ԱԽ քարտուղարի պաշտոնից: 2020 թվականի 44 օրյա պատերազմը, ցավոք, հաստատեցին գեներալի խոսքերը և մտահոգությունները: Այսօր ազգադավ Նիկոլ Փաշինյանը դեռևս իշխանության ղեկին է և բնական է, շարունակում է պայքարել առաջինն իր ազգադավ ծրագիրը բացահայտող հերոս գեներալի դեմ: Երեկ ինչ-որ լրատվականում տեղեկություն է տարածվել, թե իբր Վ. Բալասանյանը նույնպես լծվել է ՀՀ ՊՆ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին «հետ համոզելու» ազգակործան գործընթացին: Նույն կենտրոնի նույն ձեռագիրը:

Սակայն շատ լավ ճանաչելով Վ. Բալասանյանին, կարող ենք փաստել, որ 90-ականներին հաղթանակ տարած գեներալը, որը 2016 թվականի ապրիլին վերահաստատեց իր փառահեղ ռազմաքաղաքական գործիչ լինելու հանգամանքը, չէր կարող Օնիկ Գասպարյանին «հետ համոզելու» ազգակործան գործընթացին մասնակցել: Իսկ, եթե նույնիկ հանդիպել է Գասպարյանի հետ, ապա միայն նրան զորակցելու և հայտնելու, որ և՛ ինքը, և՛ Արցախի ազգանվեր հատվածը կանգնած են Հայրենիքի փրկության շարժման և Հայոց բանակի կողքին»,- ասված է հայտարարության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ