«Այսօր այդ նույն դավաճանները հերթկան քայլով ուզումե ն բանակը քանդել: Մեր ազգի պետականության միակ հիմնական երաշխավորը բանակն է և այդ ուզում են քանդել, թույլ չենք տա: 100-ամյակներով պետականություն կորցնելուց հետո մենք վերաստեղծեցինք մեր պետականությունը, քարտեզի վրա գրվեց Հայաստան պետությունը, բայց այսօր երևի երկու կոպեկի համար ծախում են հանգիստ, առանց խղճի խայթ զգալու:Թուրքիայի լրտեսական ցանցը, մեր թշնամիները պաշտպանում են այս իշխանություններին, ովքեր արդեն 800 տարի ուզում են մեր ազգի ֆիզիկական ոչնչացումն ու պաշտպանում են սրանց»,- հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Իգոր Սարգսյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը