«Այս գործընթացի հիմքում ոչ թե անձին ազատելու խնդիրն է դրված, այլ ինստիտուտի նկատմամբ վերաբերմունքը: Մենք տվյալ դեպքում չենք խոսում անձի մասին, մենք խոսում ենք մի համակարգի մասին, որն արձագանքել է կառավարության և վարչապետի աթոռը զբաղեցրած անձի գործողություններին և հայտարարություն է արել, որին հետևել է արդեն աթոռ զբաղեցրած անձի կողմից կոնկրետ քայլ՝ գլխատել Զինված ուժերը: Սա նշանակում է, որ մենք գործ ունենք ոչ թե անձի, այլ մի ամբողջ համակարգի հետ»,- Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը