26 02 2021

Այս պահին իշխանությունը թաքնվում է ոստիկանական և ԱԱԾ աշխատակիցների հետևում. Միհրան Պողոսյան



«Հայրենիքի փրկության հետ կապված գործությունները ցանկացած գործից ինձ համար շատ ավելի կարևոր են: Որպես քաղաքացի գտնվում եմ այստեղ, որպեսզի իմ փոքրիկ լուման փորձեմ կատարել այս ապազգային իշխանության հեռացման հարցում, որովհետև իրականում խայտառակ վիճակ է տիրում Հայաստանի Հանրապետությունում՝ բարձրագույն իշխանության մոտ, դրա մասին խոսում է նաև Գլխավոր շտաբի հայտարարությունը: Այս պահին փաստացի իշխանությունը թաքնվում է ոստիկանական և ԱԱԾ աշխատակիցների հետևում և որևէ կերպ չի ցանկանում առերեսվել այն իրականության հետ, որ չեն վայելում վստահություն և պետք է րոպե առաջ հրաժարական տան»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ