Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Նիկոլը գոռալու է միշտ. հոխորտալու է, սադրելու է, սպառնալու է, խնդրելու է և այդ ամենն անելու է իր բարակ, զզվելի ձայնով։ Նա դա անում էր թերթի էջերում, հանրահավաքների հարթակներից, ԱԺ ամբիոնից, երթում՝ բարձրախոսով, հետո կառավարական դղյակից ու հիմա նորից վերադարձել է իր ակունքներին։ Բայց կա մի փոփոխություն. հիմա նա գոռում է գերեզմանից։ Նա միշտ գոռալու է։ Եվ խնդիրն այն է, թե մենք ցանկանո՞ւմ ենք լինել նրա հետ գերեզմանում՝ դարձնելով այն նաև մեր գերեզմանը, թե մեկընդմիշտ թողնում ենք այդ լաչառին այնտեղ՝ մենակ։
Այս հարցը չունի «քաղաքական» և «սահմանադրական» լուծում։ Ինչպես սկսվեց հակասահմանադրական ձևով, այդպես էլ պետք է հանգուցալուծվի։ Այլ տարբերակ չկա։ Քանի որ Նիկոլը ինքնակամ միևնույնն է չի գնալու, որովհետև ո՛չ արժանապատվություն ունի, ո՛չ էլ գնալու տեղ: Նա իր վերջին հանգրվանում է՝ գերեզմանում, այդ պատճառով բոլորիս՝ մի ամբողջ երկիր, հետը քաշում է այնտեղ:
Պարոնա՜յք գեներալներ, սպաներ, դուք երդվել եք պաշտպանել մեր հայրենիքը կամ գոնե այն, ինչ մնացել է մեր հայրենիքից։ Չեզոքացրե՜ք թշնամուն, որպեսզի երկիրը և ժողովուրդը դուրս գան գերեզմանից և նա այնտեղ մնա մենակ։
Հ.Գ. Դավաճան վիժվածքի այսօրվա երթը ցույց տվեց նրա իրական աջակիցների չափը և դեմքը: «Բերման ենթարկված» ընդամենը 1500 մարդ՝ ուժայիններին չհաշված: Սա է Նիկոլը։ Մնացածը լիրիկա է։
Արժեր, որ ես իմ քավարանով անցնեի` տեսնելու համար սեփական կեղտի մեջ խռխռացող ոչնչության այս օրը` հուսահատ ծղրտոցով, վերջին մի քանի հարյուր խաբվածներով շրջապատված: Խղճուկ տեսարան: Ուղղակի շատ ափսոս էին 5000 լուսավոր տղերքը, 30 տարվա ջանքն ու կորսված հայրենիքը։ Շատ ափսոս։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը