«Մեկ Հայաստան» կուսակցությունը արձանագրում է.
«Այսօրվանից պետական դավաճան Նիկոլ Փաշինյանը ՀՀ ռազմավարական գործընկերների համաը դադարում է լինել ընդունելի և ընկալելի առաջնորդ,
Այսօրվանից պետական դավաճան Փաշինյանը՝ դուրս գալ ընդդեմ բանակի, ընդդեմ պետության, ընդդեմ ժողովրդի և համայն Հայության, այլևս դադարում է լինել զինված ուժերի գլխավոր հրամանատար`
Այսօր պետական դավաճան Փաշինյանը անթաքույց մարտահրավեր նետեց Հայաստանի Հանրապետության և ՀՀ բնակչության ֆիզիկական և իրավաբանական գոյությանը:
Սիրելի Հայրենակիցներ
Հայաստանի Հանրապետությում իշխանությունը զավթած դավաճանական հանցավոր խումբը ակնհայտորեն հրահրում է քաղաքացիական պատերազմ, որի նպատակը Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես ոչնչացնելն է։
Պահանջում ենք ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից անհապաղ որոշում ընդունել պետական դավաճան Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու վերաբերյալ:
Իրադարձությունների հետագա զարգացման ամբողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ վարչապետի պաշտոնը զավթած պետական դավաճան Նիկոլ Փաշինյանը և նրան սատարող բոլոր պետական պաշտոնատար անձինք:
Ստեղծված ճգնաժամը պարունակում է հանցագործության տարրեր, և այն պետք է ունենա քրեաիրավական հետևանքներ՝դավաճանների ձերբակալման և հանցագործության խափանման միջոցով»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը