Yerkir.am-ը գրում է․
«Գործարարներ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթիների» և Խաչատուր Սուքիասյանին պատկանող տոնավաճառների աշխատակիցներին ստիպողաբար հանում են աշխատավայրերից և տանում Հանրապետության հրապարակ՝ Նիկոլ Փաշինյանի աջակցության հանրահավաքին մասնակցելու՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նշենք, որ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունից հետո, որով պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Փաշինյանը ուղիղ եթեր մտավ ֆեյսբուքով և հայտարարեց, որ այսօր ժամը 16։00-ին ելույթ կունենա Հանրապետության հրապարակում։
Զուգահեռաբար, Ազատության հրապարակում հավաքվում են Հայրենիքի փրկության շարժման ակտիվիստնարը։ Այնտեղ ելույթները նախատեսվում են ժամը 15։00-ին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը