25 02 2021

Գլխավոր դատախազը իր վարորդին վարչության պետ է նշանակել․ Politik.am

Գլխավոր դատախազը իր վարորդին վարչության պետ է նշանակել․ Politik.am

Politik.am-ը գրում է․ Միայն Հայաստանում և միայն Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք կարող է կոռուպցիայի դեմ անխոջ պայքար մղող գլխավոր դատախազը տարատեսակ մութ և կասկածելի պատմություններով հայտնի լինել:

Փաշինյանի սրտի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարզվում է սիրում է իրեն ծառայություն մատուցողներին շռայլ վարձահատույց լինել: Ինչպես Հայաստանում գործող հասարակական կազմակերպություններից մեկն է պարզել՝ կոռուպցիայի դեմ կյանքի և մահվան պայքար մողող դատախազ Արթուր Դավթյանի վարորդը դատախազությունում նաև վարչության պետ է:

Սարգիս Թարխանյանը ով մինչև 2017 թվականը ՀՀ դատախազության աշխատակազմի ֆինանսատնտսական վարչության  նյութատեխնիկական բաժնի վարորդ  է եղել՝ 2017 թվականից դատախազությունում աշխատում է, որպես տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման և անվտանգության ապահովման վարչության պետ: 

Ստացվում է, որ մի ամբողջ վարչութան պետ է նշանակվել մարդ, ով ամբողջ կյանքում վարորդ է աշխատել և միայն մեկ տարուց կարճ ժամանակ աշխատել է զինդատախազության բաժիններից մեկում, որպես առաջատար մասնագետ(այս պաշտոնում նա նշանակվել է Արթուր Դավթյանի գլխավոր դատախազ դառնալուց անմիջապես հետո):

Պետք է նկատել, որ Սարգիս Թարխանյանը 2012 թվականից վարորդ է եղել դատախազության այն կառույցներում, որտեղ աշխատել է Արթուր Դավթյանը: Նա 2012-13 թվականներին վարորդ է աշխատել Շենգավիթի դատախազությունում, երբ նույն ժամանակ Արթուր Դավթյանը եղել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ, 2013-14 թվականներին վարորդ է աշխատել Երևան քաղաքի դատախազությունում, երբ Արթուր Դավթանը եղել է Երևան քաղաքի դատախազ: Կարճ ժամանակ եղել է ոստիկանության աշխատակից, իսկ հետո նորից տեղափոխվել է դատախազություն:

Ըստ որոշ տեղեկությունների վարչության պետ գրանցված Սարգիս Թարխանյանը այս պահին էլ շարունակում է լինել Արթուր Դավթյանի վարորդը: Ի դեպ կան տեղեկություններ նաև, որ Սարգիս Թարխանյանի եղբայրը՝ Ցոլակ Թարխանյանը դատախազությունում ևս վարորդ է գրանցված, բայց սպասարկում է Արթուր Դավթյանի կնոջը (այս տեղեկատվությունը դեռևս հաստատված չէ):

Մենք եղած տեղեկությունների մասով հարցում ենք ուղարկել Գլխավոր դատախազություն և պատասխան ստանալուն պես այն ևս կհրապարակենք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ