Նիկոլ Փաշինյանի՝ ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում, հերթական անգամ անդրադառնալով հայկական օդանավի անհետացման խնդրին, գրում է.
«ՀՀ կառավարություն, ԱԳՆ, Ոստիկանություն, ԱԱԾ, ՏԿ
Ձայն հանեք, պարզից պարզ է, որ էս օդանավի պատմությունը մեր երկրի ու ձեզ` անտեղյակներիդ հետ ոչ մի կապ չունի, այլ ձեզ մատների վրա ֆռռացրած Սայմոն Շպից (Շիմոն Լահավի) հերթական խաբեությունն է:
Որի մասին դեռ 2019 թ. հոկտեմբերին ես զգուշացրել եմ Փաշինյանին: Որի հրահանգով ԱԱԾ-ն հետաքննել էր էս մարդու կենսագրությունն ու չէր հերքել իմ տեղեկությունները:
Հայտարարեք, որ մեր երկիրն ավիացիոն իշխանություններ չունի: Դրա մասին ողջ աշխարհը գիտի: Եվրամիության «սև ցուցակը» դրա ապացույցն է:
Հայտարարեք, որ նախորդ աուդիտից էս կողմ ոչինչ չի արվել թռիչքների անվտանգության վերահսկման ոլորտում:
Զոհաբերեք սատկած պեշկեն՝ երկրի վարկի մնացորդները պահպանելու ու ԱՄՆ պատժամիջոցների տակ չընկնելու համար:
Հասկացեք վերջապես, գրողը տանի, որ էս խորհուրդ տվողը ձեզ քննադատող, վարչապետի խորհրդականի պաշտոնից հրաժարականով հեռացած Հակոբ Ճաղարյանը չի, այլ էս երկիրն անսահման սիրող, իր ու որդիների կյանքը զոհասեղանին դրած, երկրի վարկը սեփական կյանքից բարձր գնահատող մի անանուն քաղաքացի:
Հայտարարեք, որ ձեզ խաբել են, ձեր ապիկար ավիացիոն իշխանությունների անգործության պատճառով:
ԴԱ ՉԱՐԻՔԻ ՓՈՔՐԱԳՈւՅՆՆ Է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը