22 02 2021

Վտանգ կա, որ Հայաստանի տնտեսությունը կհայտնվի դեֆոլտի շեմին․ Միքայել Մինասյան

Վտանգ կա, որ Հայաստանի տնտեսությունը կհայտնվի դեֆոլտի շեմին․ Միքայել Մինասյան

Վտանգ կա, որ Հայաստանի տնտեսությունը կհայտնվի դեֆոլտի շեմին: Օրեցօր աճում է պարտքի սպասարկումը՝ տոկոսների վճարումը: Սա նշանակում է, որ Հայաստանը ոչ միայն չի կարողանա նոր պարտքեր վերցնել, այլ միջազգային ֆինանսական հաստատությունները կարող են իրենց ուղղակի վերահսկողության տակ վերցնել Հայաստանի տնտեսությունը:

 

Մեկ ամիս առաջ Կառավարությունը 750 միլիոն դոլար արժողությամբ եվրոբոնդեր էր թողարկել՝ դրանով իսկ պետական պարտքը բարձրացնելով 10% -ով: Այս գումարը պետք է ծախսվեր տնտեսության զարգացման վրա, որպեսզի տնտեսական ակտիվություն լիներ, ՀՆԱ-ն աճեր, սակայն, ինչպես պարզվել է, գումարը ծախսվելու է աշխատավարձեր և, իհարկե, պարգևավճարներ վճարելու համար:

Իշխանության փոփոխությունից հետո պետական պարտքն աճել է 2.3 միլիարդ դոլարով: Մինչև տարեվերջ պետական պարտքը կանցնի անցողիկ շեմը և կհասնի ՀՆԱ-պարտք հարաբերակցության 70%-ի շեմին: Պետական պարտքի մասին օրենսդրության համաձայն, պարտքի սահմանը 60% է, որն այս պահին Հայաստանում արդեն կազմում է 65-66%: Այսինքն՝ պետական պարտքն արդեն հատել է օրենքով սահմանված շեմը:

 

Բացի այդ, պարտքի 70%-ը արտարժույթով է, որը ռիսկային է դառնում, երբ փոխարժեքը փոխվում է: Այս պահի դրությամբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի 2960 դոլար իրական պարտք ունի: Հայաստանի քաղաքացիները թանկ են վճարում Նիկոլի սխալների համար: Եվ ֆինանսական սխալների համար նույնպես: Թանկ են վճարում իրենց երեխաների կյանքի հաշվին՝ հետագա սերունդներին թողնելով հսկայական պարտքեր և անմրցունակ տնտեսության դատապարտված երկիր:

 Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ