22 02 2021

ԱԺ-ն, Կառավարությունը, մանիպուլյացիաների միջոցով ձևավորվել են թուրքական հատուկ ծառայությունների կողմից. Աղասի Ենոքյան

ԱԺ-ն, Կառավարությունը, մանիպուլյացիաների միջոցով ձևավորվել են թուրքական հատուկ ծառայությունների կողմից. Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ ԱԺ–ն, Կառավարությունը լեգիտիմ չեն, հետևաբար՝ ոչ լեգիտիմ իշխանության հեռացման ցանկացած միջոց ընդունելի է։ Գրառման մեջ ասվում է․

 

«Արդեն կարելի է հաստատված համարել, որ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը թուրքի շպիոն է։ Անցել է զրպարտության հիմքով վաղեմության ժամկետը, երբ պետք է շպիոն Օմեգան փորձեր հերքել այդ մեղադրանքները․ նա չի հերքել, ուրեմն ընդունում է իր՝ թուրքական շպիոն լինելը։

ԱԺ պատգամավորների ելույթները նայելիս հասկանում ես, որ խորհրդարանում այլ շպիոններ էլ կան։

Այստեղից բնական հարց է առաջանում․ արդյո՞ք 2018թ․ ԱԺ ընտրությունների արդյունքը լեգիտիմ է։ Մենք հիշում ենք ցույցերն ու «դմփ-դմփ-հուն», որով օրինականացվեց ներկա խորհրդարանի կազմավորման քվեարկությունը․ բայց արդյո՞ք դա թուրքական հատուկ ծառայությունների մանիպուլյացիան չէր՝ ի վերջո, այս ամենի մասին պետք է դատել ԱԺ գործունեության արդյունքներով եւ ոչ թե մեր կաթսաների չխկչխկոցից, որով խլացվում էր թուրքի քայլերը։

Այսքան թուրք շպիոնների առկայություն արդյո՞ք չի նշանակում, որ սա ոչ թե մեր ընտրությունն էր, այլ թուրքերի։

Եթե այս ամենը ճիշտ է, ապա հետեւությունը միարժեք է․Ազգային Ժողովը, ուրեմն նաեւ՝ կառավարությունը, այդ թվում եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լեգիտիմ չեն եւ երբեք էլ լեգիտիմ չեն եղել, այլ մանիպուլյացիաների միջոցով ձեւավորվել են թուրքական հատուկ ծառայությունների կողմից։

Ուրեմն, ոչ լեգիտիմ իշխանությունների, թուրքական շպիոնական ցանցի հեռացման ցանկացած միջոց ընդունելի է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ