22 02 2021

Տո դուք ո՞վ եք, որ ժողովրդի վրա կրակ բացեք, ա՛յ դավաճաններ․ Արփինե Հովհաննիսյան



Այս իշխանության ամենացինիկ ներկայացուցիչներից մեկը մեզ է փոխանցել գերագույն վախկոտի ուղերձը, որ եթե ինչ-որ բան իրենց սրտով չգնա, ապա նրանք կրակ կբացեն ժողովրդի վրա։ Այս մասին երթի ժամանակ ասաց Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Շնորհավորում եմ ՀՀ քաղաքացիներին, Նիկոլ Փաշինյանը իր բնական դրության մեջ է, այսինքն՝ վախենում է, այսինքն հասկացել է․ շաբաթ օրվա հանրահավաքից հետո հասկացել է, որ հանրային պահանջ կա իրեն հեռացնելու, իր ոհմակով ՀՀ տարածքը լքելու, որովհետև դուք դավաճան եք, դավաճանել եք հայ ժողովրդի վստահությունը։ Այդ ո՞ւմ վրա եք կրակ բացում, նրանց ովքեր ձեզ սկուտեղի վրա իշխանություն մատուցեցի՞ն»,- ասաց Հովհաննիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ