22 02 2021

Մարուքյանը դիմել է ՀՀ կառավարությանը

Մարուքյանը դիմել է ՀՀ կառավարությանը

Դիմել եմ ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով ընդլայնել անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

 

«Տվյալ առաջարկը բխում է մեր կողմից վերջին շրջանում ստացված բազմաթիվ քաղաքացիների դիմումներից, ովքեր տեղեկացնում են, որ այդ իրավունքից օգտվելու հնարավորությունը խիստ սահմանափակ է։ Այդ սահմանափակումների թվում է նաև պարտադիր ՔԿԱԳ գրանցումը, ինչը, հայտնի փաստ է, որ չունեն բազմաթիվ ամուսնական զույգեր։

Հաշվի առնելով պատերազմի և համավարակի հետևանքով խորացած դեմագրաֆիական խնդիրները՝ առաջարկել եմ ընդլայնել անվճար և արտոնյալ պայմաններվ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ նախատեսելով, որ նման իրավունքից կարող են օգտվել ՀՀ բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ ՔԿԱԳ մարմնում չգրանցված, սակայն փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող զույգերը»,- գրել է նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ