22 02 2021

Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը իշխանության կողմից սպառնալիք է ժողովրդին․ Գեղամ Մանուկյան



Իմ ժամանակն ափսոս է Անդրանիկ Քոչարյանին անդրադառնալու համար։ Անդրանիկ Քոչարյանն ունի մեկ անելիք՝ մի օր պատասխան տալու բոլոր իր կատարած զանցանքների և հանցանքների համար։ Գյումրիից սկսած մինչև այս օրերը։ Սա իշխանության կողմից սպառնալիք է ժողովրդին։ Ուղղակի չեն հասկանում, որ գնացքը գնացել է, վախեցող չկա։ Հայրենիքի փրկության շարժման երթի ընթաացքում լրագրողներին ասաց՝ ՀՅԴ անդամ  Գեղամ Մանուկյանը:

«Սրանց ուրիշ բան չի մնացել։ Կարող են 3 մլն -ի վրա էլ քրգործ հարուցեն։ Մի օր հասնելու է դրան։ Ասում եմ, կարմիր լույսի տակով անցնելու համար վաղը կարող են քրեական պատասխանատվության ենթարկել, ուղղակի լռեցնելու համար։ Չեն կարող լռեցնել, չեն կարող»,- ասաց Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ