22 02 2021

Սեփական ժողովրդի վրա կրակելը երևի թե թավշյա հեղափոխության սրբազան «իրավունքն» է. Արտակ Զաքարյան

Սեփական ժողովրդի վրա կրակելը երևի թե թավշյա հեղափոխության սրբազան «իրավունքն» է. Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Եթե կապիտուլյանտներն ասեին, որ չեն կրակելու ժողովրդի վրա, խիստ կզարմանայի։ Կստացվեր, որ սրանք իրականում չեն ցանկանում կործանել Հայաստանի ապագան, և ընդդիմությունը խտացնում է գույները։ Բայց հայտարարեցին ժողովրդի վրա կրակելու պատրաստակամության մասին, և ամեն բան ընկավ իր տեղը։

Սեփական ժողովրդի վրա կրակելը երևի թե թավշյա հեղափոխության սրբազան «իրավունքն» է։ Սրանք դեռ մինչև վերջ չեն կատարել Հայաստանը կործանելու իրենց տերերի ծրագրերը։ Այնպես, որ դրսերին «ժողովրդավարություն քարոզ» հակահայ շրջանակները, շատ հնարավոր է կանաչ լույս են տվել նաև ժողովրդի վրա կրակելու հարցում։

Մնացածը՝ ժողովրդի որոշելիքն է, հրավիրե՞լ «դուելի» այս թրքահպատակ իշխանությանը, թե՞ այնուամենայնիվ հարցերը լուծել դատաիրավական ճանապարհով»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ