Պատասխան եք տալու դավաճանի դավաճանությանն աջակցելու համար. Բագրատ Եսայան
ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը գրում է.
«Վերջին 33 տարիներին տարբեր առիթներ եմ ունեցել շփվել ՀՀ նախաքննության մարմինների և դատախազության աշխատանքներին։ Վստահեցնում եմ, պետականության կայացման համար կարևորագույն նշանակություն ունեցող այս ոլորտը երբեք չի եղել այս աստիճան ողորմելի, գործադիր իշխանության հանձնարարությունները նման ստրկական խոնարհությամբ կատարողի դերում։ Նրանք են մեր այսօրվա ողբալի իրականության հիմնական մեղավորներից են։ Ծանոթացեք մեր ժամանակների «հերոսներին»՝ ՀՀ գլխավոր (սրանում խիստ կասկածում եմ) դատախազ արթուր դավթյան, հատուկ (ես կասեի՝ դավաճանի առանձնահատուկ) քննչական ծառայության պետ սասուն խաչատրյան, քննչական կոմիտեի նախագահ հայկ գրիգորյան։
Պատասխան եք տալու դավաճանի՝ բռնապետություն հաստատելու փորձին, սահմանադրական կարգը տապալելու և Հայրենիքի դավաճանությանն աջակցելու համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը