«Բոլորս պետք է պատրաստ լինենք, որ ամեն պահի անիմաստ տեղը պետք է կանչեն ձերբակալեն, հետո դատարանով ազատ արձակվենք կամ դատարաններում իրենց գրպանային դատավորները ազատ չարձակեն: Քաղաքական հետապնդում է՝ դասական իմաստով, որին մենք պատրաստ ենք եղել ու պատրաստ ենք մինչև վերջ: Ես չեմ ենթադրում ինչ գործի շրջանակներում, որովհետև առավոտյան Նարեկ Մալյանին բերման ենթարկեցին, ինչից հետո պարզվեց, որ Չաուշեսկիների նկարը դնելու համար են արել, ես էլ եմ Չաուշեսկիների նկարը դրել, նորից դնելու եմ, ես էլ եմ Նիկոլ Փաշինյանին քննադատում, միգուցե դրա համար, նույն պատճառով կանչում են, չեմ կարող ասել»,- անդրադառնալով վերջին ձերբակալություններին և բերման ենթարկելու փորձերին, ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը