«Մենք նոր փուլ ենք թևակոխել այսպես կոչված հեղափոխությունից հետո, որի անունը ես դրել եմ ստի և կեղծիքի հեղափոխություն, որովհետև այդ օրերին հնչած բառերն ու կարգախոսերը ամբողջը սուտ ու կեղծիք էին՝ սկսած Աբաջանի կեղծ պապակից, վերջացրած կեղծ Աշոտիկի կեղծ տատիկից: Այստեղ մեկ նպատակ էր՝ զավթել իշխանությունը, իսկ դրանից հետո մենք ունեցանք նոր իշխանություն, որը բացարձակ որևէ սահման չունի իր իշխանությունը պահելու համար: Իշխանության բոլոր գործողությունները ոչ թե ուղղված են պետությունը, տնտեսությունը զարգացնելուն, կրթական համակարգը բարելավելուն, բանակն ուժեղացնելուն, այլ ուղղված է միայն մեկ բանի համար՝ ամրապնդել իր իշխանությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը