Politik.am-ը գրում է. Երեկ Նիկոլ Փաշինյանը գնացել էր Գյումրի: Իշխանությունները փորձել էին Գյումրիում իր համար հանրային աջակցության ֆոն ապահովել, սակայն չէր հաջողվել ու փորձել էին վերադարձի ճանապարհին մի քանի այլ համայնքներում շոու բեմադրել:
Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն էլ շտապեց ավետիս տալ բոլորիս. «Գյումրի-Երեւան ճանապարհին Մաստարայում, Աշնակում, Ներքին Բազմաբերդում եւ Ուջանում քաղաքացիները կանգնեցրին վարչապետի շարասյունը եւ իրենց աջակցությունը հայտնեցին կառավարության ղեկավարին»,-ֆեյսբուքում գրել էր խոսնակը։
Իրականում գյուղական համայնքներում Փաշինյանի համար հանրային աջակցության ֆոն ապահովելու համար բավական ջանքեր են պահանջվել: Բազմաբերդ համայնքի մի բնակիչ մեզ տեղեկացրեց, որ շիրակցի ինչ որ գործարար մեծ գումարներ է ծախսել, որպեսզի Փաշինյանի «աջակիցներին» հանի մայրուղի: Մասնակիցների մի մասին գումար են տվել, իսկ անասնապահությամբ զբաղվող «աջակիցներին» խոտ են բաժանել, որպես անասնակեր:
Գյուղացիները մեր աղբյուրի փոխանցմամբ գոհ են մնացել, քանի որ ֆինանսական այս ծանր պայմաններում Փաշինյանին աջակցելը բավական եկամտաբեր է, իսկ խոտը թեթևացնում է անասնապահությամբ զբաղվող գյուղացիների հոգսը: Ասում են շատերը այս պայմաններում պատրաստ են ամիսը մի քանի անգամ աջակցել Փաշինյանին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը