Բացի ուժային որոշ կառույցների կողմից Նիկոլ Փաշինյանին ցուցաբերվող անձնական, ֆիզիկական պաշտպանության հանգամանքներից մեր հասարակական կյանքում գոյություն չունի երկրորդ գործոնը, որը կարող է Փաշինյանին պահել իշխանության: Ամենից լավ դա ինքն է հասկանում։ Ասուլիսում ասել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրել էր ավելի շուտ, քան այդ մասին հայտարարվեց, և ինքը, բնականաբար, հասկանում էր՝ ինչ հետևանքներ է դա ունենալու. «Այսինքն, նա ավելի շուտ էր ստորագրել, քան Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները: Նրանք այդ փաստաթուղթը ստորագրեցին էկրանների առջև, Նիկոլ Փաշինյանը չկար: Նա նախապես էր ստորագրել: Հասկանում եմ ինչու. խնդրել էր, որպեսզի ստորագրի ու գնա պատսպարտվի: Նա հասկացել է, որ եթե դա անի ուղիղ եթերում, ինչ հետևանքներ կարող է ունենալ իր համար: Հայտարարությունը ստորագրող մյուս երկու առաջնորդները նման խնդիր չեն ունեցել»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը