16 02 2021

«Հեղափոխությունից» օգուտով դուրս եկած Էդմոն Մարուքյանն էլ է նեղսրտել Սերժ Սարգսյանի հարցազրույցից․ նախկին փոխնախարար

«Հեղափոխությունից» օգուտով դուրս եկած Էդմոն Մարուքյանն էլ է նեղսրտել Սերժ Սարգսյանի հարցազրույցից․ նախկին փոխնախարար

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ  Զաքարյանը  ֆեյսբուքյան  իր էջում  գրել  է.

«Փաստորեն պետությունը կործանող «հեղափոխությունից» օգուտով դուրս եկած Էդմոնն Մարուքյանն էլ է նեղսրտել Սերժ Սարգսյանի հարցազրույցից։ Այնուամենայնիվ, Էդմոնի քաղաքական գործունեությունից, պետության համար, գոնե մի օգուտ կարելի է քաղել։

Մասնավորապես՝ ապագայում, եթե ալիևները որոշեն Հայաստանի դեմ հայց ներկայացնել միջազգային դատարան, վնասի փոխհատուցման համար՝ Էդմոնին որպես փաստաբան պետք է ներգրավել։ Թող գնա և ապացուցի հակառակը, որ հայերը ոչ թե վնասել են Արաքսի հովիտի ազատագրված շրջանները, այլ ընդհակառակը՝ մեծ գումարներ են ներդրել Կովսականում(Կուբաթլի) Ջրականում (Ջաբրաիլ), Սանասարում (Կուբաթլի)։ Բացի այդ, նույնիսկ սկսել էին արտադրական ու արդյունաբերական մեծ բազա ստեղծել՝ Արաքսավան բնակատեղիով։

Այլապես, միայն խոսելու առիթ փնտրելով ու կրավորական կեցվածքով քաղաքական գործունեության իմիտացիա՝ ով ասես կարող է անել»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ