12 02 2021

Նիկոլ Փաշինյանը կամավոր չի հրաժարվելու․ պետք է համաժողովրդական շարժում լինի․ Վազգեն Մանուկյան



Ես կարծում եմ, որ պետք է ամեն ինչ անել, որ համաժողովրդական շարժում լինի: Համաժողովրդականը նայեք ոնց է`մի քանի հարյուր հազար մարդ կա, որոնք որ սարսափելի էմոցիոնալ դժգոհության մեջ են, բայց միլիոն մարդ էլ կա, որոնք որ դժգոհ են Նիկոլ Փաշինյանից, բայց հավես չունեն մասնակցել այս ամեն ինչին`տարբեր պատճառներով կոտրված են: Պետք է կարողանալ այդ մարդկանց փողոց հանել, որ լինի համաժողովրդական շարժումը` իր ամբողջ տպավորիչ ծավալով: Այս մասին Ազատության հրապարակում հաաքի ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Նիկոլ Փաշինյանը կամավոր չի հրաժարվելու`մի քանի պատճառներով, որոնցից մեկն էլ նրա վախն է, թե ի՞նչ պատասխան է տալու իշխանությունը կորցնելուց հետո։ Երկրորդը` չտես մարդիկ մեկ էլ եկել են իշխանության և վայելում են, իրենք հեշտ իշխանությունը չեն տա»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ